Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ինչու՞ պետության առջև խնդիր չի դրվել թշնամու նկատմամբ հասնել տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական գերակայության

Ինչու՞ պետության առջև խնդիր չի դրվել թշնամու նկատմամբ հասնել տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական գերակայության
18.10.2024 | 16:02

Չորս տարի առաջ այս օրերին պատերազմ էր ընթանում։

Տեսեք՝ այդ օրերի մասին գրեթե ամբողջ ընդդիմադիր ու չընդդիմադիր դասը ինչ է ասում.

- Ինչու՞ չկանգնեցրեց պատերազմը։ Պուտինի առաջարկով ու այլ առաջարկներով՝ ինչու՞ չկանգնեցրեց պատերազմը։

- Ինչու՞ 2020-ից առաջ չգնացիք գործարքի։

- Ինչու՞ 90-ականներին չգնացիք գործարքի։

Ապրիորի բացառելով հաղթելու տարբերակը՝ ամբողջ քաղաքական միտքը հիմնվում է մեկ նարատիվի՝ հանձնելով գործարքի գնալու վրա։ Ու սրանց պրիտենզիան Նիկոլից նրանում է, որ նա հանձնելու գործարքը հետաձգել ու ավելի շուտ չի իրականացրել։ Ու, ըստ էության, նույն պրիտենզիան է նաև նախկին ղեկավարներից՝ ինչու՞ ավելի հարմար ժամանակներում հանձնելով գործարքը չկնքեցիք։

Ուշադրություն դարձրեք, որ երբեք չի ասվում՝ ինչու՞ անկախությունից սկսած պետության առջև ընդհանրապես խնդիր չի դրվել թշնամու նկատմամբ հասնել տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական գերակայության։ Այսինքն, ինչպես ապրիորի մերժվում է հաղթանակի հնարավորությունը, նույն կերպ ապրիորի մերժվում է նաև Ադրբեջանի նկատմամբ գերակայություն ստանալու հնարավորությունը։

«Բա օդը» ասողները ասում են նաև «բա նավթը»։ Ադրբեջանը իր եկամուտների պիկում ուներ մոտ $8000 մարդուն բաժին ընկնող ՀՆԱ։ Ադրբեջանը ոչ Դուբայ է, ոչ էլ Քաթար։ Ադրբեջանի ՀՆԱ-ն կարելի էր անգամներով գերազանցել, էլ չեմ խոսում մեր տեխնոլոգիական ու ռազմական հնարավորությունների մասին։ Ու աբսուրդը նրանում է, որ գերազանցության հասնելու խնդիր նույնիսկ չի դրվել։ Որովհետև բոլոր գործող իշխանությունները նույնպես ապրիորի կարծել են, որ դա հնարավոր չէ։

Այս զանգվածը ինքն իրեն համարում է «ռեալիստ», բայց իրականում երևույթը դասական միջակությունն է։ Այս մարդիկ կոգնիտիվ մակարդակում սահմանափակ են և երկրի պոտենցիալը գնահատում են սեփական ապրիորի տրամաբանությունից ելնելով։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6318

Մեկնաբանություններ